Ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ երկրորդ օրը ելույթ կունենան Միհրան Ջաբուրյանն ու Արթուր Առաքելյանը![]() 7 մարտի 2012 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում երկրորդ մրցութային օրը ելույթ կունենան երկու քաշային կարգերի ըմբիշներ: 55կգ քաշային կարգում 1/8 եզրափակչում Միհրան Ջաբուրյանը կհանդիպի ադրբեջանցի Գալիբ Ալիևի, իսկ Արթուր Առաքելյանը 60կգ քաշային կարգում իր պայքարը կսկսի 1/16 եզրափակչից` իր ուժերը չափելով լեհ Կրիստոֆ Բիենկովսկիի հետ: Մրցաշարի առաջին օրը հայ ազատ ոճայիններից բրոնզե մեդալ է նվաճել Դավիթ Սաֆարյանը (66կգ): Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից` Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ, ելույթ կունենան նաև Մուսա Մուրթազալիևը (74կգ), Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84կգ), Անդրանիկ Գալստյանը (96կգ) և Ռուսլան Բասիևը (120կգ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |