ԹԲԻԼԻՍԻՆ ԱԶԱՏԵԼ Է ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ ԻՐ ԴԵՍՊԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ14 փետրվարի 2004 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Երեկ Վրաստանի խորհրդարանը հաստատել է երկրի հինգ դիվանագիտական առաքելությունների ղեկավարների պաշտոնաթողությունը: Պարտականությունների կատարումից ազատվել են Գերմանիայում եւ Լեհաստանում Վրաստանի դեսպան Կոտե Գաբաշվիլին, Հայաստանում Վրաստանի դեսպան Նիկոլոզ Նիկոլոզիշվիլին, Իսրայելում` Ռեւազ Գաչիչիլաձեն, Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Գոչա Չոգովաձեն: Մոտ ժամանակներս նախագահը խորհրդարանի հաստատմանը կներկայացնի վերոհիշյալ երկրներում Վրաստանի դեսպանների պաշտոնների նոր թեկնածությունները:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |