ՀՀ և ԵԽ նախագահները նշել են առաջընթացը Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում 7 մարտի 2012 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Մարտի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսել կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահը և Եվրոպական խորհրդի նախագահը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Սերժ Սարգսյանը շնորհավորել վան Ռոմպոյին Եվրոպական միության խորհրդի նախագահ վերընտրվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ «Ձեր պաշտոնավարության ընթացքում նոր հաջողություններ կգրանցվեն ԵՄ խորհրդի հետ մեր հարաբերություններում»: «Պարոն վան Ռոմպեյի հետ մենք այսօր անդրադարձանք Հայաստան-ԵՄ համագործակցության հարցերին և քննարկեցինք մեր հետագա անելիքները: Կարևորեցինք Հայաստանի և Եվրոպական միություն հարաբերություններում ներկայումս առկա բավականին լավ զարգացումները և վերահաստատեցինք մեր նպատակադրվածությունը շարունակաբար խորացնել մեր համագործակցությունն ամենատարբեր բնագավառներում` տնտեսության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և հասարակական կյանքի բոլոր բնագավառներում բարեփոխումների իրականացման համար: Մենք նաև քննարկեցինք Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխան լայնածավալ բարեփոխումների իրականացման ընթացքը: Եվ վերահաստատեցինք, որ բարեփոխումները կազմում են ԵՄ հետ մեր ընդհանուր օրակարգի բաղկացուցիչ մասը»,- հաղորդել է Սերժ Սարգսյանը: Զրուցակիցներն ընդգծել են, որ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում գրանցված առաջընթացը վկայում է հիմնական խնդիրների շուրջ կողմերի մոտեցումների ու պատկերացումների ընդհանրության մասին: «Մենք գոհունակությամբ նշեցինք, որ մոտ ապագայում ԵՄ-ի հետ կսկսվեն նաև Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու մեր բանակցությունները: Ինչպես նաև կարևորեցինք բոլորովին վերջերս Երևանում մեկնարկած Եվրոպական միության երկրների մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի շուրջ բանակցությունները»,- նշել է ՀՀ նախագահը: Կողմերն անդրադարձել են ԵՄ Խորհրդի` ս.թ. փետրվարի 27-ին ընդունված Հարավային Կովկասի վերաբերյալ եզրակացություններին: «Իմ գոհունակությունը հայտնեցի, որ Հայաստանին վերաբերող մասում ԵՄ դիրքորոշումը համահունչ է մեր մոտեցումներին, այն հստակ արտահայտում է մեր հարաբերություններում գրանցված առաջընթացն օրակարգային բոլոր հիմնական հարցերում»,- նշել է Սերժ Սարգսյանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |