«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն կանանց տոների կապակցությամբ տրամադրում է նվերներ 7 մարտի 2012 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Կանանց նվիրված միամսյակի կապակցությամբ Բանկը պատրաստել է միանգամից երկու նվեր: Մարտի 12-ից մինչև ապրիլի 6-ը Ձեզանից յուրաքանչյուրը կստանա նվեր` ArCa վճարային քարտ և տվյալ ժամանակահատվածում դրանով մինչև 50% զեղչ ստանալու հնարավորություն առավել քան 120 կազմակերպություններում: Քարտերը տրամադրվում են անվճար, առանց չնվազող մնացորդի և քարտային հաշվի տարեկան սպասարկման միջնորդավճարի, ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հանդիսանում է VISA և MasterCard միջազգային վճարային համակարգերի, ինչպես նաև ArCa ազգային վճարային համակարգի լիիրավ անդամը: Քարտապանները հնարավորություն ունեն ստանալու զեղչեր հանրապետության ավելի քան 120 սպասարկման կետերում: Այդ թվում են` առևտրային կենտրոնները, հյուրանոցները, բժշկական կենտրոնները, ինչպես նաև հանգստի և զվարճանքների մի շարք կենտրոններ: Զեղչերը կարելի է ստանալ կամ անկանխիկ գործարքների դեպքում, կամ պարզապես ներկայացնելով բանկի քարտը: Սպասարկման կետերի ցանկին կարող եք ծանոթանալ` այցելելով http://www.areximbank.am/am/discount_program/: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հիմնադրվել է 1998թ-ին` ձեռնարկատիրությանն օժանդակելու և Ռուսաստանի ու Հայաստանի միջև ֆինանսական հոսքերը կարգավորելու նպատակով: Բանկի 100% բաժնետոմսերի սեփականատերն է հանդիսանում ռուսաստանյան «Գազպրոմբանկը» (ԲԲԸ): Հղումներ թեմայով. Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |