ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԾԱՂԿՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌԵՎՏՈՒՐԸ14 փետրվարի 2004 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Վերջին ժամանակներս Ադրբեջանում կտրուկ աճել են մարդկանց վաճառքի դեպքերը: Այդ մասին Բաքվի «Թուրան» գործակալությանն է հայտարարել Ադրբեջանի ճգնաժամային կենտրոնի (ԱՃԿ) տնօրեն Մաթանաթ Ազիզովան: Նրա խոսքերով, միայն այս տարվա ընթացքում կենտրոնը ստացել է 45 դիմում ստրկավաճառության զոհ դարձած մարդկանց հարազատներից: Մ.Ազիզիովան նշել է, որ Վաշինգտոնի Ջոնս Հոպկինսի համալսարանի աջակցությամբ ԱՃԿ-ի կողմից կատարված հետազոտությունների արդյունքները զարմացրել են Ադրբեջանի ղեկավար կառույցներին, որոնք մարդկանց առեւտրի մեծ զարգացումը բացատրել են այն բանով, որ այդ երկրի օրենսդրության մեջ բացակայում է նման բիզնեսով զբաղվողներին պատժելու դրույթներ: Նրա խոսքերով, հենց այդ է պատճառը, որ Ադրբեջանը դարձել է թրաֆիկինգի կենտրոն` բազմաթիվ դեպքեր են եղել, որ Ադրբեջանի տարածքով կանանց փոխադրել են Բելառուս, Ուկրաինա եւ Ուզբեկստան: ԱՃԿ տնօրենը նշել է, որ կանանց առեւտրով զբաղվում են նաեւ տեղական մակարդակով, եւ որ կան մարդիկ, որոնք հավաքագրելով կանանց Նախիջեւանի ու Ադրբեջանի տարբեր շրջաններից, բերում են նրանց Բաքու եւ օգտագործում որպես «սեքսուալ ստրուկներ»: Ազիզովայի խոսքերով, Ադրբեջանի տարածվում ընթանում է նաեւ երեխաների առեւտուրը: «Շրջաններից երեխաներին բերում են Բաքվում մուրացկանությամբ զբաղվելու համար», -ասել է նա: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները երթով գնում են Քննչական կոմիտե․ Ոստիկանությունն ուժեր է կուտակել Բագրատ սրբազանը քաղուժերին հորդորել է պատասխանատավություն ստանձնել կամ ասել, որ կապ չունեն այս ամենի հետ Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից |