Եվրատեսիլի պաշտոնական կայք. Հայաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ-2012»-ին

Եվրատեսիլի պաշտոնական կայք. Հայաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ-2012»-ին

PanARMENIAN.Net - Հայաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ-2012»-ից, որն այս տարվա մայիսին կայանալու է Բաքվում, ասվում է հաղորդագրության մեջ, որը զետեղվել է Եվրատեսիլի պաշտոնական կայքում: Այդպիսով, մրցույթին կմասնակցի 42 երկիր:

«Մենք իրոք հիասթափված ենք հայկական հեռարձակողի որոշումից»,-ասել է մրցույթի գործադիր սուպերվայզեր Ջոն Օլա Սանդը ЕВU անունից: «Չնայած Եվրոպական հեռարձակողների միության (EBU) հայկական պատվիրակության մասնակցությունն ապահովելու ջանքերին, մեզանից անկախ պատճառներով նման որոշում է կայացվել»:

«Եվրատեսիլ-2012» տեղի կունենա Բաքվի Baku Crystal Hall-ում, կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 22-ին և 24-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 26-ին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---