Ստեփան Գրիգորյան. Ռուս հանրության պահանջներն էականորեն տարբերվում են 12 տարվա վաղեմության պահանջներից![]() 7 մարտի 2012 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Ներկայումս ռուս հասարակության պահանջները էականորեն տարբերվում են 12 տարի առաջ եղած պահանջներից: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նա ընդգծել է, որ 2000թ. երբ Պուտինն առաջին անգամ էր ընտրվում նախագահի պաշտոնում, ռուս հասարակությունը կայունություն, աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում էր պահանջում, ավելին` ռուս քաղաքացիական հասարակությունը գտնվում էր զարգացման շատ ցածր մակարդակում, այսինքն` հասարակությունը գրեթե չէր մասնակցում երկրի քաղաքական կյանքին: «Պուտինն իշխանության է եկել կայունություն ապահովելու, կենսաթոշակները և աշխատավարձերը բարձրացնելու խոստումներով, սակայն այն ժամանակ նավթի և գազի գները բարձր էին, գանձարանը լցվում էր և նա կարող էր իրականացնել իր խոստումները, սակայն հասարակության պահանջները այժմ միանգամայն այլ են»,-հայտնել է քաղաքագետը: Գրիգորյանն ընդգծել է, որ ռուս քաղաքացիական հասարակությունը պահանջում է քաղաքական և վարչական բարեփոխումներ, կոռուպցիայի մակարդակի իջեցում, որն ամենուրեք է, ինչպես նաև իշխանության բոլոր ոլորտներում լեգիտիմություն: «Պուտինը երկու ելք ունի: Առաջինը` նա կիրականացնի բոլոր նախընտրական խոստումները, ինչը շատ դժվար կլինի: Երկրորդ` նա պարզապես կփորձի մեկուսացնել ընդդիմությանը, թույլ չի տա, որ այն ակտիվորեն գործի, կարգելի հանրահավաքները»,-հայտարարել է քաղաքագետը, հավելելով, որ ամենայն հավանականությամբ ՌԴ նախագահը կնախընտրի երկրորդ տարբերակը: Քաղաքագետը նաև ընդգծել է, որ ՌԴ նախագահի ընտրությունների ընթացքում ակտիվորեն գործածվել են վարչական ռեսուրսներ, ընդ որում, Ռուսաստանը կարող է իրեն դա թույլ տալ, քանի որ բավականին մեծ ռեսուրսների է տիրապետում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |