ՀՀԿ-ն ներկայացրել է իր նորացված կայքը![]() 7 մարտի 2012 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Իշխող ՀՀԿ-ն նոր կայք ունի: Այսօր կուսակցության նոր կայքը ներկայացրել է պատգամավոր Արտակ Զաքարյանը: «Գաղտնիք չէ, որ 21-րդ դարում կայքերը լավագույն միջոցն են ինֆորմացիայի արագ, օպերատիվ փոխանցման, այս կամ այն ընկերության գործունեությանը ծանոթանալու համար»,-հայտարարել է նա: Զաքարյանն ընդգծել է, որ նոր կայքի տարբերությունը նախորդից նրանում է, որ հնարավորություն կա կապվելու սոցիալական կայքերի հետ, օգտագործման հեշտությունը և ժամանկակից դիզայնը: Նա պատմել է, որ նոր կայքի միջոցով կարելի է ծանոթանալ կուսակցության պատմությանն ու գործունեությանը, դրա ղեկավարությանը, ֆոտոարխին, վիդեոֆայլերին, ինչպես նաև կլինեն պետական կառույցների հղումներ և այլն: Պատգամավորի խոսքով, կայքում մանրամասնորեն ներկայացված է լինելու նախընտրական ծրագիրը: Կայքի միջոցով մարդիկ կկարողանան ծանոթանալ կուսակցության ամենամյա ֆինանսական հաշվետվություններին: Կայքը մշակված է «Հելիքս Կոնսալտինգ» ՍՊԸ կողմից, և մեծ ուշադրություն է դարձվել հետադարձ կապի տեխնոլոգիային, որպեսզի կուսակցությունը կարողանա օպերատիվ կերպով արձագանքի բնակչության դիմումներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |