Այսօր երեկոյան Apple-ը կներկայացնի iPad 3-ը![]() 7 մարտի 2012 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Այսօր` մարտի 7-ին Սան Ֆրանցիսկոյում Երևանի ժամանակով ժամը 22։00-ին Apple ընկերությունը կներկայացնի երկար սպասված iPad պլանշետի երրորդ սերունդը։ Հնարավոր է, որ ընկերությունը բացի iPad 3-ից ներկայացնի նաև Smart Cover պատյանի նոր տարբերակը։ Ըստ մամուլում երկար ժամանակ տարածվող լուրերի, iPad 3-ն ունենալու է Retina էկրան՝ 2048x1536 որոշմամբ, ինչը երկու անգամ մեծ է iPad 2-ից։ Այն համատեղելի է լինելու 4G LTE ցանցի հետ և սպասվում է, որ հագեցած է լինելու Siri ձայնային կառավարման համակարգով։ Ըստ որոշ հրապարակումների, հնարավոր է, որ սպասվող A6 պրոցեսորի փոխարեն iPad 3-ը հագեցած լինի A5X կոչվող պրոցեսորով, ինչից կարելի է ենթադրել, որ Apple-ը կներկայացնի ոչ թե iPad 3, այլ iPad 2S: Լուրերը նաև նշում են, որ այն ունենալու է 8 մեգապիքսել ֆոտոխցիկ։ Առաջին iPad պլանշետը թողարկվել է 2010-ի հունվարի 27-ին, իսկ iPad 2-ը ներկայացվեց 2011-ի մարտի 2-ին։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |