Ադրբեջանցի հաքերները հերթական անգամ գրոհել են հայկական կայքերը![]() 7 մարտի 2012 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի հաքերները հերթական հարձակումն են գործել հայկական կայքերի վրա։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։ Նրա խոսքով, հարձակման ենթարկված կայքերի շարքում են՝ Արարատյան թեմի, «Վալեքս Գրուփ» ընկերության, Գավառի պետական համալսարանի, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի և մի շարք այլ կայքեր։ Ինչպես գրում է ադրբեջանական aze.az-ը, հաքերները կոտրել են նաև Հայաստանի կառավարական որոշ կայքեր։ Սակայն Սամվել Մարտիրոսյանի խոսքով, այս ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը։ ՏԱ մասնագետը նաև նշեց, որ կոտրած կայքերում ադրբեջանցիները տեղադրել են Ռամիլ Սաֆարովի և մի քանի այլ ադրբեջանցի «հերոսների» նկարներ։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |