Մահմեդականների համար փողոցում ծանոթանալն ամոթ է՝ հիմա դա կարվի ինտերնետում

Մահմեդականների համար փողոցում ծանոթանալն ամոթ է՝ հիմա դա կարվի ինտերնետում

PanARMENIAN.Net - Հայտնվել է հատուկ մահմեդականների համար նախատեսված ծանոթությունների կայք: Հաշվի առնելով, որ մահմեդականների համար փողոցում ծանոթանալն ամոթ է՝ հիմա դա կարվի ինտերնետում, հայտնում է Ալմաթիի կենտրոնական մզկիթի կայքը:

Ըստ կայքի հեղինակների, «ռեսուրսը պետք է լրջորեն օգնի լուրջ մտադրություններ ունեցող մահմեդականներին գտնել իրենց սերը», հայտնում է Aze.az-ը:

Ինչպես և ծանոթության այլ կայքերում, կա հաղորդագրությունների մասին կայծակնային ծանուցման համակարգ, օգտատերերի հարցաշարեր, լուսանկարներ, որոնման համակարգ:

Սակայն, տեղեկությունների հասանելիությունը կայքում առավել սահմանափակ է, քան այլ կայքերում: Առանց ամբոջությամբ լրացված հարցաշարի մահմեդականների ծանոթությունների նոր կայքի այցելուն չի կարող այլոց պրոֆիլները նայել ու հաղորդագրություններ գրել: Դա կարող է զերծ պահել մահմեդականներին նվազ լուրջ տրամամդրված օգտատերերից:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---