«Արմմոնո»-ի 3 ներկայացուցիչները ելույթ են ունենալու Լիտվայում![]() 7 մարտի 2012 - 14:56 AMT PanARMENIAN.Net - «Արմմոնո» մոնոներկայացումների 10-րդ միջազգային փառատոնի 3 ներկայացուցիչներ այս տարի մասնակցելու են Լիտվայում կայանալիք թատերական փառատոնին: Այդ մասին մամլո ասուլիսում հայտնեց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը: Հայաստանը լիտվական փառատոնում ներկայացնելու են Կարեն Մկրտչյանը, Ռոբերտ Հակոբյանը և Զարուհի Խաչատրյանը: Այս տարի «Արմմոնո»-ի առանցքը կազմում էր լիտվական ծրագիրը: Ծրագրի շրջանակում փառատոնին հյուրընկալվել էին Լիտվայի մոնոներկայացումների միջազգային փառատոնի տնօրեն Մարիա Տանանան, մոնոթատրանի անվանի դերասանուհի Բիրուտե Մարը, բեմադրիչ Լինաս Մարիուս Զայկաուսկասը և դրամատուրգ Ալուչիա Արմոնայտեն: Վերջինիս «Թռչնակը և փիսիկը» պիեսի հայաստանյան պրեմիերանկայանացավ փառատոնի օրերին: Փառատոնը բացեց Լիտվայի ԽՍՀ վաստակավոր դերասան, ԽՍՀՄվաստակավոր դերասան, Լիտվայի ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Գեդիմինասի երրորդ աստիճանի պատվո շքանշանի ասպետ Ռեգիմանտաս Ադոմայտիսը: Հայաստանում էր նաև Լիտվայի մշակույթի փոխնախարար Դևիտաս Ստանպոնկուսը: «Արմմոնո» մոնոներկայացումների 10-րդ միջազգային փառատոնը տեղի ունեցավ փետրվարի 29-ից մարտի 5-ը: Փառատոնին մասնակցել են մոնոփառատոների ղեկավար-տնօրեններ, դերասաններից մի քանիսը փառատոնիշրջանակում վարպետության դասընթացներ անցկացրեցին Երևանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ուսանողների համար: «Արմմոնո»-ն առաջին անգամ անցկացվել է 2002 թ. սեպտեմբերի 24-ին: Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, տնօրենը` Մարիաննա Մխիթարյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |