2011թ. գրանցվել է թմրանյութերի հետ կապված 1525 իրավախախտում![]() 7 մարտի 2012 - 14:56 AMT PanARMENIAN.Net - ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Բացման խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասել է. «2011թ.-ի ներկայացված ուսումնասիրությունները մեզ հիմք են տալիս պնդելու, որ մենք ունենք կայունության դրսևորում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում: Գրանցված իրավախախտումների վերլուծությունը ցույց է տալիս, որ անցած տարի գրանցվել է 1525 դեպք, և նախորդ տարվա համեմատ աճ չի արձանագրվել, եթե առգրավվել է 128կգ թմրանյութ, ապա նախորդ տարվա հետ կապված որևիցե բացասական դինամիկա մենք չունենք: Աճի բացակայությունն այս ոլորտում կատարվող իրավախախտումների արդեն իսկ դրական է, բայց մենք պետք է քայլեր գործադրենք, որ նրանց ծավալները հետևողականորեն նվազեն: Ես կարծում եմ, որ միջգերատեսչական հանձնաժողովն այս ուղղությամբ ունի ասելիք և անելիք, և մենք պետք է կարողանանք ակտիվ աշխատել»,- ասել է Արթուր Բաղդասարյանը: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները հանդես են եկել ՀՀ նախագահի համապատասխան կարգադրությամբ հաստատված «2009-2012թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրի»` իրենց գերատեսչության մասով իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով: Բանախոսները փաստել են, որ 2011թ. ըստ ժամանակացույցի հաջողությամբ իրականացվել են ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները: Քննարկվել է Եվրամիության ֆինանսավորմամբ սոցիալ-հոգեբանական և խորհրդատվական աջակցություն տրամադրող վերականգնողական կենտրոնների ստեղծման ծրագիրը, որը մշակվել է մի շարք երկրների փորձի և օրենսդրության ուսումնասիրության արդյունքում: Կենտրոնները կնպաստեն թմրամոլության հակում ունեցող անձանց հասարակական կյանքում ինտեգրվելու, մասնագիտական վերապատրաստումներով և աշխատանքով ապահովելու խնդիրների լուծմանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |