Կառավարությունը մերժել է հեռավոր շրջանների բնակիչներին հարկային արտոնություններ տրամադրելու մասին նախաձեռնությունը![]() 7 մարտի 2012 - 15:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը մարտի 7-ի նիստում մերժել է պատգամավոր Ռուզան Առաքելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված`«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերում տնտեսական գործունեության արդյունքում ստացած եկամուտների մասով սահմանել շահութահարկի գումարի նվազեցման արտոնություն` առաջին հինգ տարիների համար 100 տոկոսի, իսկ հետագա հինգ տարիների համար` 50 տոկոսի չափով: Ինչպես հայտնել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, նման հարկային արտոնությունները կստեղծեն հարկումից խուսափելու լուրջ հնարավորություններ; ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |