Քայլարշավ. «Դու արժանի ես լինել երջանիկ» 7 մարտի 2012 - 15:09 AMT PanARMENIAN.Net - «Կանանց ռսուրսային կենտրոն» ՀԿ-ն կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ իրականացնում է աննախադեպ քայլարշավ՝ ողողված բարձր տրամադրությամբ և ջերմ մթնոլորտով: «Դու արժանի ես լինել երջանիկ» խորագիրը կրող քայլարշավը կմեկնարկի մարտի 8-ին ժամը 16:00-ին «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ից և կավարտվի Կարապի լճի շրջակայքում: Երթի մասնակիցները կկրեն «խաղաղության ժապավեններ», որոնք կխորհրդանշեն երկու սեռերի միջև իրավահավասար հարաբերությունների հնարավորությունը: Երթի ընթացքում կանանց կբաժանվեն ոգեկոչող թռուցիկներ՝ ծաղիկների տեսքով, որոնք կմատնանշեն կնոջ ոգու ուժն ու յուրատիպությունը: «Եկե՛ք միասին օգնենք հայ կնոջը հիշել այն, որ նա ունի ուժ ու կարողություն, սեփական կյանքը ինքնուրույն տնօրինելու իրավունք և արժանի է երջանիկ լինելու»,- գրում են երթի կազմակերպիչները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |