Մարտի լույս 8-ի գիշերը Երկրի վրա ուժգին մագնիսային փոթորիկ է սպասվում

Մարտի լույս 8-ի գիշերը Երկրի վրա ուժգին մագնիսային փոթորիկ է սպասվում

PanARMENIAN.Net - Մարտի լույս 7-ի գիշերը Արևի վրա սկսված մագնիսային փոթորիկը կարող է Երկրի վրա սկսվել մարտի լույս 8-ի գիշերը, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հղում անելով «Ռուսհիդրոմետի» ներկայացուցչին:

«Ակտիվ ոլորտը, որ հրահրել է այդ բռնկունը, դեռ չի հասել վտանգավոր մակարդակի: Խումբը գտնվում է Արևի արևելյան կիսագնդում: Արևի բռնկումն ուղեկցվել է բարձր էներգիա պարունակող պրոտոնների հոսքերով, որոնք հասել են Երկրին, սակայն դրանց մակարդակը վնասակար չէ: Մենք գտնում ենք, որ Երկրի վրա սպասվող մագնիսական փոթորիկը միջին հզորության է լինելու»,-ասել է նա:

Արևի բռնկումները կախված ռենտգենյան ճառագայթումից լինում են 5 դասի՝ A, B, C, M և X: Յուրաքանչյուր տառի հետ հզորությունն աճում է 10 անգամ:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---