Վարչապետ. Բժիշկներին ժամանակավորապես մարզեր ուղեգրելն արդյունավետ է 7 մարտի 2012 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Վարչապետը, դիմելով առողջապահության նախարարին, շեշտել է, որ բժիշկ-մասնագետների ժամանակավոր ուղեգրման միջոցով մարզային առողջապահական կազմակերպություններում բժշկական ծառայությունների մատուցման ծրագիրը բավական արդյունավետ է։ «Մեր մարզային այցելությունները ցույց են տալիս, որ մարզերում սպասում են մեր բժիշկներին, և 2011 թ. նախարարության ներկայացրած հաշվետվությունը, որը ես նայեցի, այդ է վկայում։ Կարծում եմ, որ 2012 թվականին մենք պետք է նախապես ծրագիր ունենանք, որովհետև համայնքներում իսկապես սպասում են այս ծառայությանը, որպեսզի իրենք էլ իմանան` մեր լավագույն բժիշկները երբ կգործուղվեն մարզեր և ծառայությունները երբ կստանան, որպեսզի քաղաքացիներն էլ պլանավորեն` իրենք ինչպես են այդ ծառայությունից օգտվելու։ Օրինակ, Ագարակում մեր քաղաքացիները մեզ դիմում էին տարբեր ծառայությունների համար, ասում, որ ստիպված են գնալ մարզային կենտրոն կամ Երևան։ Իսկ եթե մենք իրենց հստակ ժամանակացույց տանք, իրենք էլ կպլանավորեն, որովհետև դա, կարծում եմ, հաջողված ծրագիր է և կարևոր»,-ասել է վարչապետը: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |