Anonymous-ը հարձակվել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի կայքի վրա![]() 7 մարտի 2012 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Anonymous հաքերային խմբի հերթական թիրախը դարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տեղեկատվական ցանցը: Հաքերների խմբի կողմից վարչապետի տեղեկատվական ցանցի վրա հարձակման մասին հաղորդագրությունից հետո Էրդողանի աշխատակազմի տեղեկատվական անվտանգության հինգ մասնագետներ ձեռնամուխ են եղել տեղեկատվական ցանցի պաշտպանությանը: «Կիբերմարտի» ընթացքում վարչապետի աշխատողները և Anonymous-ի հաքերըները փոխանակել են վիրավորական արտահայտություններ: Տեղեկատվական անվտանգության աշխատողները, պարզելով, որ հարձակումները կատարվում են Չինաստանից և ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի համալսարաններից մեկից, անջատել են այդ համալսարանի ինտերնետը, որից հետո միայն հաջողվել է դադարեցնել հարձակումը: Վերջերս ոստիկանությունն ԱՄՆ-ում և Իռլանդիայում ձերբակալել է Anonymous հաքերային խմբի վեց ենթադրվող մասնակիցների: ԱՄՆ-ում ձերբակալվել են այդ կազմակերպության հինգ անդամներ: Եվս մեկ հոգի ձերբակալվել է Իռլանդիայում: Ամերիկյան ԶԼՄ-ները նշում են, որ ԱՄՆ տարածքում ձերբակալվել են երկու բրիտանացիներ, երկու իռլանդացիներ և մեկ ամերիկացի: Երեքշաբթի օրը նրանք կկանգնեն Նյու Յորքի հարավային շրջանի դատարանի առաջ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |