Այսօր Նիկոլյա Սարկոզին կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ 7 մարտի 2012 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին 17:30-ին` երևանյան ժամանակով 20:30, կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է «Le Figaro»-ն: Ֆրանսիացի նախագահը որոշել է հանդիպել հայ համայնքի հետ Սահմանադրական խորհուրդում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը չեղյալ էր համարելուց հետո մեկ շաբաթ անց: Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը 2012թ. փետրվարի 29-ի նիստում ոչ սահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որն ավելի վաղ ընդունվել էր երկրի Սենատի կողմից: Սահմանադրական խորհուրդն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ օրենքը «հակասում է Ֆրանսիայի Սահմանադրության 33-րդ հոդվածին խոսքի ազատության մասին»: Դրանից անմիջապես հետո Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հանձնարարել էր կառավարությանը նախապատրաստել նոր օրինագիծ, որը Հայոց ցեղասպանության համար նախատեսում է քրեական պատասխանատվություն: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |