Facebook-ի աշխատակազմ. Խափանումը տեխնիկական էր![]() 7 մարտի 2012 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Facebook-ի աշխատակազմը եվրոպացի (այդ թվում Հայաստանի) օգտատերերի համար ցանցի անհասանելիությունը բացատրել է տեխնիկական խափանմամբ, հայտնում է Agence France-Presse-ը: «Խնդիրը լուծված է, Facebook-ն արդեն պետք է հասաենլի լինի բոլոր օգտատերերին»,-հայտարարել է Facebook-ի ներկայացուցիչը: Սակայն նա չի բացահայտել խափանման բնույթն ու պատճառները: Այսօր մարտի 7-ին մի շարք եվրոպական երկրների, այդ թվում Հայաստանի, օգտատերերը մոտ 2 ժամ չէին կարողանում մուտք գործել Facebook: Չէր աշխատում ոչ միայն սոցցանցի կայքը, այլ նաև բջջային հավելումները: Ընդ որում, հանրաճանաչ սերվիսները ինտերնետ-ռեսուրսների մատչելիության մոնիտորինգի համար հայտնում էին Facebook-ի բնականոն աշխատանքի մասին: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |