Սարկոզին և հայ համայնքի ներկայացուցիչները որևէ ակտուալ հարց չեն քննարկելու![]() 7 մարտի 2012 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին 17:30-ին` երևանյան ժամանակով 20:30, կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է «Le Figaro»-ն: Ֆրանսիայի նախագահը որոշել է հանդիպել հայ համայնքի հետ Սահմանադրական խորհուրդում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը չեղյալ համարելուց հետո մեկ շաբաթ անց: Ֆրանսիայի նախագահի և հայ համայնքի հանդիպումը Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս Արսեն Չաքարյանին «Պատվո լեգիոնի» շքանշանի հանձնման արարողության մաս է կազմում: Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը 2012թ. փետրվարի 29-ի նիստում ոչ սահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որն ավելի վաղ ընդունվել էր երկրի Սենատի կողմից: Սահմանադրական խորհուրդն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ օրենքը «հակասում է Ֆրանսիայի Սահմանադրության 33-րդ հոդվածին խոսքի ազատության մասին»: Դրանից անմիջապես հետո Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հանձնարարել էր կառավարությանը նախապատրաստել նոր օրինագիծ, որը Հայոց ցեղասպանության համար նախատեսում է քրեական պատասխանատվություն: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |