Յոզեֆ Բլատերը բաց նամակում ներողություն է խնդրել բրազիլացիներից ՖԻՖԱ գլխավոր քարտուղարի խոսքերի համար

Յոզեֆ Բլատերը բաց նամակում ներողություն է խնդրել բրազիլացիներից ՖԻՖԱ գլխավոր քարտուղարի խոսքերի համար

PanARMENIAN.Net - ՖԻՖԱ նախագահ Յոզեֆ Բլատերը ձգտում է բաց նամակներով և անձնական հեռախոսազրույցներով հարթել հակամարտությունը, որն առաջացել է կազմակերպության և բրազիլական իշխանությունների հարաբերություններում: Բլատերը բաց նամակում ներողություն է խնդրել բրազիլացիներից ՖԻՖԱ գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի խոսքերի համար, ով անցյալ շաբաթ կարծիք է հայտնել, որ Բրազիլիան աքացիի կարիք ունի, որպեսզի սկսի ավելի արագ պատրաստվել 2014-ի ԱԱ-ին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Մենք ընդհանուր նպատակ ունենք՝ կազմակերպել աշխարհի գերազանց առաջնություն ֆուտբոլի և չեմպիոնների երկրում»,- ասել է Բլատերը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---