Էգեմեն Բաղիշն առաջարկում է բացել Հայոց ցեղասպանությանը վերաբերող գերմանական արխիվները![]() 7 մարտի 2012 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղիշը առաջարկում է բացել գերմանական արխիվները, որպեսզի ուսումնասիրվեն 1915թ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերը: Ըստ նրա, գերմանական արխիվներում պետք է որ լինեն կարևոր փաստաթղթեր, որոնք կարող են լուծել «այդ հարցի վերաբերյալ բոլոր վեճերը»: Հարկ է նշել, որ Շվեյցարիայում սկսել են թուրք նախարարի վերաբերյալ հետաքննությունը: Գործը հարուցվել է Շվեյցարիայի ՔՕ 261 հոդվածի համաձայն, որը ռասիստական բնույթի արտահայտություններին է վերաբերում: Դավոսի տնտեսական համագումարի ժամանակ, նախարարը թույլ է տվել նկատել, որ Հայոց ցեղասպանություն «չի եղել»: Ինչպես Doğan գործակալությանը հայտնել է Ցյուրիխի կանտոնի դատախազ Քրիստինա Բրաունշվիգը, ինքը հետաքննությունը մինչև վերջ է հասցնելու, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել «թուրք նախարարի դիվանագիտական իմունիտետը»: Ըստ որոշ տվյալների, հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, ինչ դժգոհություն է արտահայտվել Շվեյցարիայի հայ համայնքի կողմից: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Թուրքիան շատ ցավագին ընդունեց այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին: Որոշ ֆրանսիական սենատորներ Սահմանադրական խորհուրդ են դիմել օրինագիծը ոչ սահմանադրական ճանաչելու նպատակով: Սպասվում է, որ Խորհուրդը որոշում կընդունի մինչև մարտի 1-ը:Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին խոստացել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ դնել շրջանառության մեջ, եթե Սահմանադրական դատարանը ոչ սահմանադրական ճանաչի հունվարի 23-ին Սենատի կողմից ընդունված օրինագիծը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |