Տիգրան Բալայան. ԵՄ-ն նոր առաջարկություններ չի արել Ղարաբաղի վերաբերյալ![]() 7 մարտի 2012 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը մեկնաբանել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցիչ, դեսպան Ռոլանդ Կոբիայի ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած հայտարարությունն այն մասին, թե ԵՄ-ն նոր նախաձեռնություններ ունի ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: «Կարծում եմ, որ դա ադրբեջանական լրատվամիջոցների հերթական ապատեղեկատվությունն է: Ամեն դեպքում՝ թյուրիմացություն: Բանակցությունները վարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, այլ կառույցներից որեւէ առաջարկություններ չեն եղել եւ չկան: ԵՄ-ը լիակատար աջակցում է համանախագահների կողմից գործադրվող ջանքերին, ինչի մասին ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարվել է. վերջին անգամ մարտի 6-ին Բրյուսելում»,-ասել է Տիգրան Բալայանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |