ՀԱՅԱՍՏԱՆԸ ԾՐԱԳՐՈՒՄ Է ԲԵՌՆԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿ ՈՒՂԱՐԿԵԼ ԻՐԱՔ

PanARMENIAN.Net - Հայաստանը ծրագրում է Իրաք ուղղարկել ԶԻԼ-131 մակնիշի 30 բեռնատար ավտոմեքենայից բաղկացած առաջին խմբաքանակը` որպես օգնություն երկրի հետպատերազմյան վերականգնման գործում: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի օգնական, գնդապետ Մուրադ Իսախանյանը: Նրա խոսքերով, ներկայումս շարունակվում են բանակցություններն ԱՄՆ-ի հետ այդ հարցի շուրջ: Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Աղաբեկյանը հայտարարել էր, որ Հայաստանը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ առաջիկա 4-5 ամսվա ընթացքում հայկական խաղաղարար խումբ Իրաք ուղարկելու վերաբերյալ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---