Փրկարարները հիվանդին հասնելու համար 4 կմ անանցանելի ճանապարհը գնացել են ոտքով

PanARMENIAN.Net - Մարտի 7-ին ժամը 12.38-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղում վատառողջ մարդ կա, ում անհրաժեշտ է տեղափոխել հիվանդանոց, սակայն ճանապարհների անանցանելիության պատճառով հոսպիտալացումը հնարավոր չէ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ժամը 13.13-ին Ապարան քաղաքից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և «1-03» ծառայության բրիգադը: Ժամը 13.25-ի սահմաններում փրկարարները հասել են Վարդենիս գյուղի մոտ. ճանապարհի անանցանելիության պատճառով մնացած 4 կմ ճանապարհը փրկարարներն անցել են ոտքով:

Պարզվել է, որ հիվանդին տեղի ուժերով տեղափոխել են Թթուջուր գյուղ: Ժամը 13.40-ին հրշեջ-փրկարարները 1973 թ. ծնված Ասքանազ Սարգսյանին երիկամային սուր ցավերով Թթուջուր գյուղից պատգարակով հասցրել են Վարդենիս գյուղ, որտեղից էլ 14.10-ին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Ապարան քաղաքի հիվանդանոց: Հիվանդի վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---