Wikileaks. Բեն Լադենը չի թաղվել ծովում, նրա մարմինը տարել են ԱՄՆ![]() 7 մարտի 2012 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Stratfor փաստաթղթերի շարքում, որոնք հրապարակվել են Wikileaks կողմից, կա նամակագրություն, որը կասկածի տակ է դնում այն փաստը, որ «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենին թաղել են ծովում: Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Stratfor նամակագրությունում տեղեկատվություն կա այն մասին, որ «Ալ Քայիդայի» առաջնորդի մարմինը տարվել է ԱՄՆ: Մայիսի 2-ին, այն բանից հետո, երբ Բարաք Օբաման հաղորդել է բեն Լադենի ոչնչացման մասին, Stratfor ղեկավար Ջորջ Ֆրիդմանն էլեկտրոնային նամակ է ուղարկել ընկերության փոխնախագահ Ֆրեդ Բերտոնին, որում ասվել է. «Իմ տվյալներով, մարմինն արդեն մեզ մոտ է: Փառք Աստծո»: Բերտոնը պատասխանել է, որ մարմինն արդեն գտնվում է ԿՀՎ ինքնաթիռում, որն այն տանելու է Դելավեր նահանգում գտնվող ԱՄՆ զինված ուժերի Ախտաբանության ինստիտուտ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |