ԿԳՆ-ում տեղի է ունեցել տոնական ընդունելություն կանանց միջազգային տոնի` մարտի 8-ի առթիվ![]() 7 մարտի 2012 - 18:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել տոնական ընդունելություն կանանց միջազգային տոնի` մարտի 8-ի առթիվ: Մարզերի և մայրաքաղաքի դպրոցների մոտ երկու տասնյակ վաստակաշատ մանկավարժներ արժանացել են ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրերի: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ոլորտի կանանց մաղթել է անձնական երջանկություն, գեղեցկություն: «Կրթական համակարգը ամենագեղեցիկ, ամենաիմաստուն ու ամենաբարի համակարգն է` շնորհիվ համակարգում ընդգրկված կանանց` ուսուցիչների, դասախոսների, ուսանողուհիների, աշակերտուհիների: Կրթական համակարգը` որպես դաստիարակության, արժեքների ստեղծման ու փոխանցման համակարգ, լավագույնս է բացահայտում հայ կնոջ կերպարը: Վստահորեն կարող եմ ասել, որ հայ կնոջ օգնությամբ ու մասնակցությամբ կրթական համակարգում առավել մեծ հաջողություններ կարող ենք գրանցվել»,-նշել է Արմեն Աշոտյանը և հավելել, որ կանայք լրացուցիչ բարություն են հաղորդում մեր հասարակությանը: Մարտի 8-ի առթիվ ուսուցչուհիների պարգևները հանձնել է ՀՀ ԿԳ նախարարի տեղեկալ Մանուկ Մկրտչյանը: Շնորհավորելով կրթության համակարգում աշխատող կանանց` Մանուկ Մկրտչյանը բանաստեղծական մի քանի քառյակ է նվիրել նրանց և մաղթել անսահման ժպիտ և ստեղծագործ աշխատանք: Պարգևների հանձնման արարողությունից հետո ուսուցչուհիները երախտիքի խոսքեր են հղել, ինչպես նաև միջոցառումը զարդարել երգով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |