Սերժ Սարգսյան. Ես հավանություն եմ տալիս ԼՂՀ պատվիրակություն ուղարկելու ԵՄ որոշմանը![]() 7 մարտի 2012 - 18:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին: Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, Սերժ Սարգսյանը շնորհավորել է Շուլցին`նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և ընդգծել Եվրախորհրդարանի էական ներդրումը` Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման գործում: Սարգսյանը Շուլցի հետ հանդիպման արդյունքներով հայտարարություն է կատարել` նշելով, որ կողմերը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգում առկա հարցերի լայն շրջանակ: «Պարոն Շուլցին ներկայացրեցի մեր երկրում լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու մեր հանձնառությունը, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի և Հայաստանի կառավարության միջև բարեփոխումների խթանմանն ուղղված նպատակային աջակցություն ապահովելու քայլերը»,-հաղորդել է նա: Նախագահն ընդգծել է, որ դինամիկ զարգացում են ապրում Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական կապերը, ինչպես երկկողմ` Հայաստանի Ազգային ժողովի և Եվրախորհրդարանի միջև, այնպես էլ բազմակողմ՝ Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի` Եվրանեստի ձևաչափերում: «Մենք կարևորում ենք Եվրոպական խորհրդարանի դերակատարությունը Հայաստան-ԵՄ խորացող համագործակցության համատեքստում»,-հայտարարել է Սարգսյանը: ՀՀ նախագահը նաև հաղորդել է, որ զրույցի ընթացքում նաև քննարկվել է Հյաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները և ընդգծել, որ միջազգային դիտորդների պատվիրակության շարքում լինելու է նաև ԵՄ պատվիրակությունը: Նախագահ Շուլցին տեղեկացրեցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին: Նշեցի, որ հայկական կողմը հարցի լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացի շրջանակներում: Նա նաև հայտնել է, որ կողմնակից է ԼՂՀ պատվիրակություն ուղարկելու գաղափարին:c ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |