ՎԶԵԲ-ը 3 ենթակառուցվածքային ծրագիր կիրականացնի մարզերում![]() 7 մարտի 2012 - 18:39 AMT PanARMENIAN.Net - ՎԶԵԲ-ը մտադիր է իր փորձը կիրառել Հայաստանի մարզպետարաններում, որպեսզի իրենց գործունեությունը առևտրային դառնա ու թափանցիկ լինի բնակչությանը որակյալ ծառայությունների տրամադրման հարցում: Այդ մասին մարտի 7-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Թուրքիայի, Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի տարածքում ՎԶԵԲ գլխավոր տնօրեն Օլիվիե Դեկամպը: Նա հիշեցրել է, որ 2012-2015թթ. բանկի նոր ռազմավարությունը Հայաստանում հիմնված է նույն դրությների վրա՝ նպաստելու երկրի կայուն զարգացմանը, ֆինանսական սեգմենտի և մասնավոր սեկտորի ամրապնդմանը, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, ագրոբիզնեսին, արտահանող և լեռնահանքային արդյունաբերության ընկերություններին, ինչպես նաև ՏԻՄ տնօրինության տակ գտնվող ենթակառուցվածքների՝ ջրամատակարարում, աղբահանություն, հասարակական տրանսպորտ, բարելավմանը: Իր հերթին ՎԶԵԲ ղեկավար Վալերիու Ռազլոգը հավելել է, որ 2012թ. բանկը մտադիր է ստորագրել երեք ենթակառուցվածքային ծրագրեր երկրի մարզերում: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի բարձրաստիճան ներկայացուցիչները գտնվում են Հայաստանում` երկրի տնտեսության և ՎԶԵԲ-ի սպասելիք դերի մասին թարմ ինֆորմացիա ստանալու համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |