Anonymous-ը կոտրել է Panda Security հակավիրուսային ընկերության կայքը![]() 7 մարտի 2012 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Anonymous հաքերային խմբավորումը կոտրել է Panda Security հակավիրուսային ընկերության կայքը, որի աշխատողները, Anonymous-ի կարծիքով, նպաստել են LulzSec խմբավորման ենթադրվող անդամների կալանքին, հաղորդում է Zdnet.com-ը: Հարձակման ընթացքում հաքերները փոխել են Panda Security ընկերության կայքի 36 էջերը, հայտարարելով, որ դա վրեժ է նրա համար, որը ընկերությունը համագործակցել է ՀԴԲ հետ: «Նրանք նպաստել են Anonymous-ի տարբեր երկրներից 25 անդամների ձերբակալմանը և ամեն կերպ օգնել են տեղեկատվություն հավաքել մեր մյուս համախոհների մասին»,- գրել են Anonymous-ի ներկայացուցիչները կոտրած կայքի գլխավոր էջում: Ավելի վաղ հայտնի է դարձել այն մասին, որ ՀԴԲ-ն ձերբակալել է LulzSec հաքերային խմբավորման 5 առանցքային անդամների, որն առավել հայտնի է Sony ընկերության կայքերը կոտրելու հետ կապված: Պարզվել է, որ համախոհների մասին տվյալներ է հավաքել LulzSec նախագահը՝ Sabu նիկի տակ հանդես եկող գործազուրկ ամերիկացին, ով անցած տարվա դեկտեմբերից համագործակցում է ԱՄՆ իրավապահ մարմինների հետ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |