ՎԶԵԲ-ը կանխատեսում է Հայաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղեցում

ՎԶԵԲ-ը կանխատեսում է Հայաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղեցում

PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) կանխատեսում է Հայաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղեցում: «Աշխարհում իրավիճակը չի թեթևանում, բայց չնայած նրան, որ Հայաստանն այժմ գտնվում է կայուն իրավիճակում, մենք ենթադրում ենք, որ ՀՆԱ աճը մի քիչ կդանդաղի»,- մարտի 7-ին ասել է Թուրքիայի, Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի հարցերով ՎԶԵԲ գլխավոր տնօրեն Օլիվյե Դեկամպը Երևանում կայացած մամլո ասուլիսում: Դրա հետ կապված նա հավելել է, որ տնտեսագետները 2012-ին կանխատեսում են Հայաստանի ՀՆԱ 3-տոկոսանոց աճ:

Ինչպես նշել է Դեկամպը, Հայաստանին հաջողվել է վերականգնվել անցած տնտեսական ճգնաժամից հետո և առողջացնել տնտեսությունը զգույշ դրամավարկային և ֆիսքալային քաղաքականության անցկացման հաշվին: «Դա թույլ է տվել ապահովել ՀՆԱ դրական աճ և գնաճի նվազում»,- հավելել է նա :

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---