Հայ ազատ ոճի ըմբիշ Միհրան Ջաբուրյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ![]() 7 մարտի 2012 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Բելգրադում ընթացող Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում շարունակում է վստահ ելույթ ունենալ հայ մարզիկ Միհրան Ջաբուրյանը (մինչև 55 կգ ք/կ): Ջաբուրյանը քառորդ եզրափակչում երեք փուլերում հաղթել է Անդրեյ Կոմարին (Բելառուս): Կիսաեզրափակչում նա մրցելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Ջամալ Օտարսուլթանովի հետ: Մինչ այդ, 1/8 եզրափակչում հայ մարզիկը հաղթել էր ադրբեջանցի Գալիբ Ալիևին: Նշենք, որ Ջաբուրյանն արդեն նվաճել է Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգիր: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |