Ամերիաբանկը մարտի 8-ի առթիվ ներկայանում է հատուկ առաջարկով ավտոմեքենաների ձեռքբերման վարկերի գծով 7 մարտի 2012 - 20:55 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը կանանց տոնի կապակցությամբ 2012 թվականի մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը ներկայանում է հատուկ առաջարկով ավտոմեքենաների ձեռքբերման վարկերի գծով: Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, բանկն առաջարկում է վարկավորման առանձնահատուկ պայմաններ «Մուրան» (մակնիշ` NISSAN), «Կարկոմավտո» (մակինշ` PEGEOUT), «Մեգնա» (մակնիշ` RENAULT), «Ֆորա» (մակնիշներ` FORD, RANGE ROVER, VOLVO) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից մինչև 15 մլն դրամ արժողությամբ ավտոմեքենա ձեռք բերողների համար: Առաջարկվում է նվազագույն կանխավճար 8%-ի չափով, վարկի մարման 7 տարի առավելագույն ժամկետ, վարկի տարեկան տոկոսադրույք 15%-ի չափով: Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով: Ամերիաբանկն ավտոմեքենա ձեռք բերելու համար տրամադրում է վարկեր թե՛ առաջնային և թե՛ երկրորդային շուկայից և համագործակցում է 13 ավտոսրահի հետ, որոնց շարքը գնալով ընդլայնվելու է: Բանկը հնարավորություն է ընձեռում նաև վարկը մարել ժամկետից շուտ` առանց տուգանքների կիրառման: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ամերիաբանկը տրամադրում է սպառողական վարկերի լայն տեսականի, մասնավորապես` վարկեր անձնական կարիքների համար` կրթության, բուժման, հանգստի կամ ընտանեկան միջոցառումների անցկացման նպատակով: Ամերիաբանկն ընթացիկ տարում ակտիվորեն ընդլայնելու է սպառողական վարկերի տեսականին` միաժամանակ առաջարկելով նաև վարկավորման առավել բարենպաստ պայմաններ:
Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա Ուսուցիչների կամավոր ատեստավորումն այսուհետ նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային եղանակով Վարչապետն ընդգծել է երեխայի համար դպրոցում որակյալ կրթություն ստանալու հնարավորության ստեղծելու կարևորությունը |