Իրավահավասարության և գործազուրկների իրավունքների համար պայքարողները զավթել են Fouquet’s փարիզյան ռեստորանը 7 մարտի 2012 - 20:58 AMT PanARMENIAN.Net - Գործազուրկների իրավունքների պաշտպանության ընկերակցությունների, ինչպես նաև արհմիությունների մոտ 60 անդամներ ներխուժել են Ելիսեյան դաշտերում գտնվող Fouquet’s փարիզյան ռեստորան և հրաժարվել են լքել այն ընդհուպ մինչև ոստիկանության ժամանումը: Այդ մասին չորեքշաբթի օրը հաղորդում է Le Figaro թերթը: «Մենք զբաղեցրել ենք այս հաստատությունը, որը սոցիալական անհավասարության խորհրդանիշն է, մի փուլում, երբ նախագահական ընտրությունների նախաշեմին մեր երկրում շատ քիչ են խոսում գործազրկության խնդրի մասին»,- լրագրողներին են հայտնել ակցիայի կազմակերպիչները: Թերթի հաղորդմամբ, ռեստորանի երկու աշխատակիցներ վնասվածքներ են ստացել այդ ակցիայի ժամանակ: Վերջիվերջո դեպքի վայր շտապ ժամանած ոստիկանները բերման են ենթարկել ակտիվիստներին: Fouquet’s հաճախ են այցելում հայտնի մարդիկ և քաղաքական գործիչներ: Այդպես 2007թ. այդ ռեստորանում Նիկոլյա Սարկոզին տոնեց իր հաղթանակը նախագահական ընտրություններում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |