Մերձավորարևելյան կարգավորման գծով միջազգային միջնորդների «քառյակը» մարտի 12-ին կհավաքվի Նյու Յորքում![]() 7 մարտի 2012 - 21:46 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի մերձավորարևելյան կարգավորման գծով միջազգային միջնորդների «քառյակի» հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 12-ին Նյու Յորքում, հաղորդում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և տպագրության բաժինը: «Մարտի 12-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի` Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրադրության վերաբերյալ նախարարական նիստի ժամանակ տեղի կունենան մերձավորարևելյան «քառյակի» մասնակիցների (Ռուսաստան, ԱՄՆ, ՄԱԿ, ԵՄ) խորհրդատվություններ: Այս միջոցառման անցկացման նախաձեռնությամբ Ռուսաստանը հանդես էր եկել դեռևս 2012թ. հունվարին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |