Նիկոլյա Սարկոզին հաստատել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր օրինագծի մշակման իր մտադրությունը 8 մարտի 2012 - 10:01 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հաստատել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր օրինագծի մշակման իր մտադրությունը: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել է ֆրանսիացի լրագրող Ժան Էկյանը, մարտի 7-ի երեկոյան Ֆրանսիայի նախագահը ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների պատվիրակությանը, ինչպես նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանին, ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանին, հայտնի կինոգործիչ Ալեն Թերզյանին և այլոց: Հանդիպման ընթացքում Սարկոզին հայտարարել է, որ եթե վերընտրվի նախագահի պաշտոնում, նա Ֆրանսիայի խորհրդարան կներկայացնի Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր նախագիծ: Ըստ նրա, Ֆրանսիայի տարածքում անընդունելի է Հայոց ցեղասպանության ժխտման փաստը: «Ֆրանսիան ձեր կողմից է: Ժխտումը չի կարող կարծիք լինել, այն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգումն է»,-ընդգծել է Սարկոզին: «Հայ համայնքը, ինչպես նաև մյուսները, իրավունք ունի օրենքով պաշտպանված լինելու, և հենց այդ պատճառով կառավարությանը խնդրել եմ նոր տեքստ նախապատրաստել: Կարող եմ վստահեցնել այս հարցում հաջողության հասնելու պատրաստակամությանս»,-ընդգծել է նա: «Նա, ով ժխտում է ցեղասպանությունը, փորձում է ջնջել մարդկանց պատմական հիշողությունը և անտեսում է մարդկության դեմ կատարված հանցագործությունը, ազդում է ողջ մարդկության վրա»,-ընդգծել է Սարկոզին: Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը 2012թ. փետրվարի 29-ի նիստում ոչ սահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որն ավելի վաղ ընդունվել էր երկրի Սենատի կողմից: Սահմանադրական խորհուրդն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ օրենքը «հակասում է Ֆրանսիայի Սահմանադրության 33-րդ հոդվածին խոսքի ազատության մասին»: Սարկոզին կառավարությանը հանձնարարել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ մշակել: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |