ԱՄՆ պետքարտուղարը շարունակում է արդարանալ Հայոց ցեղասպանության մասին իր արտահայտությունների համար 8 մարտի 2012 - 10:31 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատասխանել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ԱՀԴՀ) նամակին: Ինչպես հաղորդում է ԱՀԴՀ մամլո ծառայությունը, իր գրավոր պատասխանում Քլինթոնը ձեռնպահ է մնացել Հայոց ցեղասպանության սխալ բնորոշումից` որպես «պատմական վեճ»: Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղարն այդ ոճիրը հանցագործություն չի անվանել: Այս համատեքստում Հանձնախումբը հիշեցրել է, որ ավելի վաղ և' Քլինթոնը, և' ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստում էին տվել պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որը չկատարեցին: «Մինչ մենք գնահատում ենք այս քաղաքական ժամանակահատվածում ԱՄՆ հայազգի ընտրողների հետ աշխատելու Հիլարի Քլինթոնի ցանկությունը և, իհարկե, հաշվի ենք առնում այն փաստը, որ նա ձեռնպահ է մնացել Հայոց ցեղասպանության մասին իր չափազանց վիրավորական արտահայտություններից, մենք շարունակում ենք խորապես մտահոգվել ցեղասպանության միջազգային հանցագործության նշանակությունը պարզ երկկողմ հակամարտության աստիճանի իջեցնելու նրա սխալական ջանքերից»,- հայտնել է ԱՀԴՀ նախագահ Քեն Խաչիկյանը: Նրա խոսքով`այդ սուտը Թուրքիայի կառավարության անբարոյական պատմվածքներն են, որոնք մշակվել են Անկարայի և նրա դաշնակիցների կողմից և նպատակ ունեն ինչ-որ կերպ հետաձգել այն օրը, երբ թուրքական հասարակությունն ու պետությունը կբախվեն «իրենց հանցագործությունների համար անխուսափելի բարոյական և նյութական պատասխանատվությանը»: Հարկ է նշել, որ ԱՀԴՀ-ն նամակ է հղել Քլինթոնին` արտահայտելով պատգամավորների անհամաձայնությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դիրքորոշման հետ: Մասնավորապես խոսքը գնում է Քլինթոնի հայտարարության մասին, որ Հայոց ցեղասպանությունը պատմական խնդիր է: Ավելի վաղ ԱՄՆ 61 կոնգրեսականներ նամակ էին հղել նույն հարցի վերաբերյալ: Փետրվարի սկզբին ԱՄՆ կոնգրեսականներ, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի հեղինակներ Ռոբերտ Դոլդն ու Ադամ Շիֆը կոնգրեսականներին կոչ արեցին ստորագրել Հիլարի Քլինթոնին Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշումը փոխելու կոչ անող նամակի տակ: Հունվարի վերջին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանել, ինչպես վերջերս արեց Ֆրանսիան: «ԱՄՆ ուժեղ կողմերից է այն, որ մենք մարդկանց իրենց արտահայտությունների համար չենք պատժում»: Մարդիկ կարող են ասել գրեթե այն ամենն, ինչ ուզում են: ԱՄՆ-ում նրանք այդպես էլ անում են: Մյուս երկրները կարող են այլ չափանիշներ և կանոններ ունենալ: Սակայն հուսով եմ, որ մենք երբևէ որևէ մեկին չենք պատժի արված արտահայտությունների համար»,-հայտարարել է նա: Ընդ որում, նա նկատել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քաղաքական գործիչները չէ, որ պետք է լուծեն, այլ պատմաբանները: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |