Սիրիայի նավթի փոխնախարարը հրաժարական է տվել ու անցել ընդդիմության կողմը

Սիրիայի նավթի փոխնախարարը հրաժարական է տվել ու անցել ընդդիմության կողմը

PanARMENIAN.Net - Սիրիայի նավթի փոխնախարար Աբդո Հուսամելդինը YouTube-ում զետեղված տեսահոլովակում հրաժարական է տվել ու անցել ընդդիմության կողմը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ես, Աբդո Հուսամելդինս, հրաժարական եմ տալիս նավթի ու հանքային ռեսուրսների փոխնախարարի պաշտոնից և հեռանում եմ «Բաաս» կուսակցությունում ղբաղեցրած պաշտոնից: Ես միանում եմ այս վեհ ժողովրդի հեղափոխությանը»,-ասել է փոխնախարարը:

Տեսանյութի հավաստիությունն այս պահին հաստաված չէ:

Ինչպես նշում է «Ռոյթերս» գործակալությունը, Հուսամելդինն ընդդիմության կողմն անցած ամենաբարձրաստիճան պաշտոնյան է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---