Anonymous-ը գրոհել է Վատիկանի պաշտոնական կայքը![]() 8 մարտի 2012 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Հաքերային խմբավորում Anonymous-ը մարտի 7-ին կոտրել է Վատիկանի պաշտոնական կայքը, հաղորդում է Agence France-Presse-ը։ Կայքում հաքերները Վատիկանի հոգևորականությանն ուղղված հաղորդագրություն են թողել՝ նշելով, որ հարձակումը հանդիսանում է «պատասխան աբսուրդային և անարխիստական հայեցակարգին», որը տարածում է Վատիկանը։ Ըստ հաքերների, Վատիկանի հոգևորականությունը միայն շահույթ ստանալու համար է ապրում։ Նրանք նաև նշել են, որ հարձակումը քրիստոնեական կրոնի դեմ չէ կամ հավատացյալների, այլ «կոռումպացված Հռոմեակաթոլիկ եկեղեցու» դեմ։ 2011-ին Anonymous-ն արդեն մեկ անգամ փորձել էր կոտրել Վատիկանի կայքը, սակայն այդ փորձն անհաջողությամբ էր պսակվել ։ Anonymous-ը հայտնի է 2010-ից իր կատարած մի շարք DDoS հարձակումներով` ուղղված խոշոր ընկերությունների և կառավարական կայքերին` PayPal-ին, Visa-ին, MasterCard-ին, Sony-ի PlayStation ցանցին և այլն։ Իր հաղորդագրություններում Anonymous-ը մշտապես հայտնում է, որ պայքարում է այսպես կոչված իշխանությունների` ինտերնետը գրաքննելու որոշումների և կաշառակերության դեմ։ Ամբողջ աշխարհում կատարվել և կատարվում են Anonymous խմբի մի շարք անդամների ձերբակալություններ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |