«Եվրատեսիլ-2012». Ռուսաստանը մրցույթում կներկայացնեն ուդմուրտցի տատիկները

«Եվրատեսիլ-2012». Ռուսաստանը մրցույթում կներկայացնեն ուդմուրտցի տատիկները

PanARMENIAN.Net - Ռուսաստանը «Եվրատեսիլ-2012» մրցույթում կներկայացնեն ուդմուրտցի տատիկները՝ «Բուրանովոյի տատիկները» խումբը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Այդ մասին հայտնի դարձավ «Ռոսիա-1» հեռուստաալիքի ուղիղ եթերում ընտրական համերգից հետո:

Խումբը հանդես եկավ Party For Everybody երգով և առաջ անցավ 24 այլ թեկնածուներից: Հաղթողը որոշվեց հեղինակավոր ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկությամբ՝ 50/50 հարաբերակցությամբ:

«Բուրանովոյի տատիկները» խումբը ֆոլկլորային խումբ է Ուդմուրտիայի Բուրանովո գյուղից, որոնք ուդմուրտերեն լեզվով տարբեր հիթեր են կատարում: Համույթի գեղարվեստական ղեկավարն է Օլգա Տուկտարյովան:

Առաջին անգամ կոլեկտիվը հանդես է եկել հայտնի կոմպոզիցիաների կատարմամբ 2008թ.: Խումբը մասնակցել է նաև «Եվրատեսիլ-2010» Ռուսաստանի ընտրական փուլին:

Այս տարի Եվրատեսիլը տեղի կունենա Բաքվում մայիսի 22-26-ը:

Հայաստանը հրաժարվել է մասնակցել մրցույթին: Նման որոշման համար առիթ է հանդիսացել հայ ժամկետային զինծառայողի մահացու վիրավորանքը, որ նա ստացել է շփման գծում ադրբեջանցի զինվորի կրակոցից: Մարտի 7-ին Հանրային հեռուստատեսությունը պաշտոնապես իրազեկեց ստուգատեսին մասնակցելուց հրաժարվելու մասին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---