Բակո Սահակյան. Տոն, որը միշտ մեզ հետ է 8 մարտի 2012 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության իշխանությունների և անձամբ իր անունից ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է կանանց Մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա առթիվ: Նա գրել է, որ սա անմնացորդ նվիրվածության ու հոգատարության, բարության ու գեղեցկության տոն է, տոն, որը միշտ մեզ հետ է, և նշում ենք անհուն սիրով ու ջերմությամբ: «Այսօր մեր հոգու ակնածանքն ու խոնարհումն ենք բերում ձեզ` հերոսական Արցախի հերոս կանայք, ձեզ, որ կանգնած եք եղել տղամարդկանց կողքին մեր ժողովրդի համար օրհասական պահին, և կանգնած եք այսօր ու մեզ հետ միասին կերտում եք հայրենի երկրի ապագան, կիսում փորձությունների դառնությունն ու հաղթանակի բերկրանքը: Մենք խորապես շնորհակալ ենք ձեզ ու երախտապարտ: Այս պայծառ ու լուսավոր տոնին մաղթում եմ, որ միշտ ուրախությամբ ու ջերմությամբ ճառագեն ձեր հոգիները, ձեր ընտանիքները լինեն հաջող ու բարեկեցիկ, հարազատները` առողջ ու երջանիկ, հայրենիքը` խաղաղ ու բարգավաճ: Մենք կանենք ամեն բան, որպեսզի հնարավորինս թեթևացնենք ձեր հոգսերը, բարելավենք ձեր կենսապայմանները, օգնենք ձեզ լինել միշտ գեղեցիկ ու հմայիչ, պաշտպանված ու ապահով: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ և մաղթում ամենայն բարիք, սիրելի արցախուհիներ»,- նշվում է նախագահի շնորհավորական ուղերձում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |