Էներգետիկ անվտանգությունն ԵՄ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունը կդառնա![]() 8 մարտի 2012 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Էներգետիկ անվտանգությունը ԵՄ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունը կդառնա: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, նման կարծիք են հայտնել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ու էներգետիկայի եվրահանձնակատար Գյունտեր Էտտինգերը «Ֆիգարոյում» այսօր հրապարակված հոդվածում: «Դաժան իրականությունն այնպիսին է, որ Եվրոպան ավելի քիչ էլեկտրաէներգիա է սպառում, քան արտադրում է և մենք ստիպված ենք ներկրել այն: Հարցն այն չէ, ներկրել թե չներկրել, այլ այն է, թե ումից գնել: ԵՄ-ին մի ծրագիր է հարկավոր, որը կերաշխավորի եվրոպական երկրների անխափան մատակարարումը էներգակիրներով»,-ասել են ԵՄ ներկայացուցիչները: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |