ՀԴԲ ղեկավար. Ահաբեկիչները հետաքրքրված են հաքերային հմտություններով 8 մարտի 2012 - 16:29 AMT PanARMENIAN.Net - ՀԴԲ ղեկավար Ռոբերտ Մյուլերը զգուշացնում է ԱՄՆ Կոնգրեսի անդամներին, որ ահաբեկիչները կարող են օգտագործել հաքերներին ԱՄՆ-ում ահաբեկություն կազմակերպելու համար։ Նա այս հայտարարությամբ հանդես եկավ Anonymous հաքերային խմբավորման մի քանի անդամների ձերբակալության հաջորդ օրը։ «Ահաբեկիչները ցույց են տվել իրենց հետաքրքրությունը հաքերային հմտությունների նկատմամբ։ Եվ հնարավոր է նրանք ծանոթացնեն իրենց նորեկներին կիբերհարձակումների հմտություններին։ Եվ այս ամենը խոսում է այն մասին, որ ահաբեկչական սպառնալիքները կարող են դառնալ ՀԴԲ-ի հետախուզման գործը»,-նշել է Ռոբերտ Մյուլերը։ Նրա կարծիքով դաշնային կառավարությունը պետք է գործի շատ օպերատիվ՝ կանխելու համար նման հարձակումները։ Նշենք, որ օրեր առաջ Նյու Յորքի (ԱՄՆ) և Դուբլինի (Իռլանդիա) ոստիկանությունը ձերբակալել է մի քանի հոգու, որոնց կասկածում է LulzSec և Anonymous հայտնի հաքերային խմբավորումներին հանցակից լինելու մեջ։ Anonymous-ը հայտնի է 2010-ից իր կատարած մի շարք DDoS հարձակումներով` ուղղված խոշոր ընկերությունների և կառավարական կայքերին` PayPal-ին, Visa-ին, MasterCard-ին, Sony-ի PlayStation ցանցին և այլն։ Իր հաղորդագրություններում Anonymous-ը մշտապես հայտնում է, որ պայքարում է այսպես կոչված իշխանությունների` ինտերնետը գրաքննելու որոշումների և կաշառակերության դեմ։ Ամբողջ աշխարհում կատարվել և կատարվում են Anonymous խմբի մի շարք անդամների ձերբակալություններ։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |