Ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ. Մուսա Մուրտազալիևը դուրս է եկել 1/8 եզրափակիչ և կպայքարի Միրոսլավ Դյուկունի դեմ

Ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ. Մուսա Մուրտազալիևը դուրս է եկել 1/8 եզրափակիչ և կպայքարի Միրոսլավ Դյուկունի դեմ

PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 1/16 եզրափակչում, որն անցնում է Բելգրադում, Հայաստանի ներկայացուցիչ Մուսա Մուրտազալիևը հաղթել է Մարիուս Ատոֆանիին: Մուրտազալիևը հաղթանակ է տոնել 5:1 հաշվով և 1/8 եզրափակչում կհանդիպի Միրոսլավ Դյուկունի հետ:

120կգ ք/կ 1/8 եզրափակչում Ռուսլան Բասիևը կպայքարի Ջամալադդին Մահմեդովի դեմ:

Մարտի 9-ին գորգ դուրս կգա Հաջիմուրադ Նուրմահմեդովը:

Եվրոպայի առաջնությանը հայ ազատ ոճի ըմբիշներից բրոնզե մեդալի է արժանացել միայն Դավիթ Սաֆարյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---