ԱՊԼ հույս ունի, որ Քոֆի Անանը կկարողանա նպաստել Սիրիայում կրակի դադարեցմանը![]() 8 մարտի 2012 - 17:35 AMT PanARMENIAN.Net - ԱՊԼ հուսով է, որ ՄԱԿ-ի և Սիրիաի վերաբերյալ համաարաբական կազմակերպության ընդհանուր ներկայացուցիչ Քոֆի Անանը կկարողանա հասնել հրադադարի այդ երկրում, հինգշաբթի Կահիրեում հայտարարել է ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Մենք մեծ հույսեր ունենք, որ Քոֆի Անանի`Դամասկոս կատարելիք այցը կհանգեցնի Սիրիայում բռնությունների դադարեցմանը և քաղաքական գործընթաց սկսելուն»,-ասել է ալ-Արաբին: ԱՊԼ գլխավոր քարտուղարի խոսքով Անանը միջազգային դիվանագիտության ոլորտում հսկայական փորձ ունի: Նա նաև երկար ժամանակ աշխատել է Եգիպտոսում, խաղաղապահական գործունեությամբ է զբաղվել Սինայի թերակղզում, հիշեցրել է ալ-Արաբին: Սպասվում է, որ շաբաթ օրը Անանը կմեկնի Դամասկոս` սիրիական իշխանության հետ բանակցելու համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |