Միմերը Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել են Կանանց տոնը

Միմերը Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել են Կանանց տոնը

PanARMENIAN.Net - Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի տարբեր հատվածներում անցորդ բոլոր կանաց և աղջիկներին նվիրել են վարդեր: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ օրվա խորհրդին համահունչ մայթերին տեղադրվել են գունազարդ եռակողմ 8-եր: Բարձր տրամադրությունը ապահովվել է նաև հնչող գեղեցիկ երաժշտությամբ: Քաղաքապետի անունից շնորհավորական բացիկները կանայք ստացել են բարեհամբույր միմերից:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հաճելի անակնկալի համար` կանայք էլ իրենց հերթին հայ մայրերին ու աղջիկներին հղել են իրենց բարեմաղթանքները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---