Ըմբշամարտի կանանց ԵԱ-ում Հայաստանը կներկայացնի Կարինե Շաբոյանը

PanARMENIAN.Net - Մարտի 9-ին Բելգրադում ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մրցագորգ դուրս կգան ազատ ոճի վերջին ներկայացուցիչները:

Ազատ ոճում մինչև 84 կգ քաշում մրցագորգ դուրս կգա Հաջիմուրդ Նուրմագոմեդովը: Նա 1/16 եզրափակչում կպայքարի Էդգարաս Վոիտեչովսկիսի (Լիտվա) հետ:

Ըմբշամարտի կանանց ԵԱ-ում Հայաստանը կներկայացնի Կարինե Շաբոյանը(72կգ ք/կ), նա կհանդիպի Կատերինա Բուրմիստրովայի հետ Ուկրաինայից:

Եվրոպայի առաջնությունում հայ ազատոճայիններից բրոնզե մեդալ է նվաճել միայն Դավիթ Սաֆարյանը 66 կգ քաշային կարգում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---