Մարտի 9-ին տեղի կունենա շախմատի Եվրոպայի կանանց առաջնության 7 տուրը![]() 9 մարտի 2012 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Մեկօրյա ընդմիջումից հետո Թուրքիայի Գազինաթեփ քաղաքաում մարտի 9-ին տեղի կունենա շախմատի Եվրոպայի կանանց առաջնության 7 տուրը: Էլինա Դանիելյանը սպիտակներով կխաղա Սոֆիկո Գուրամիշվիլիի (Վրաստան) դեմ, Լիլիթ Գալոյանը՝ Միխաիլե Սանդուի (Ռումինիա) հետ, Լիլիթ Մկրտչյանը՝ Եվա Ռիպկովայի (Սլովակիա) հետ: Աննա Հայրապետյանի մրցակիցը կլինի Սոֆիկո Գվետաձեն (Վրաստան), իսկ Մարիա Կուրսովայինը՝ Նարգիզ Ումուդովա (Ադրբեջան): Մրցաշարային աղյուսակում Լիլիթ Մկրտչյանը 4 միավորով 16-րդ տեղում է, իսկ Էլինա Դանիելյանը նույնպես 4 միավորով 17-րդ հորիզոնականում է: Նրանք առաջատար Տրանգ Հոանգից (Հունգարիա) ետ են մնում 1,5 միավորով: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |