Շախմատի եվրոպական ակումբների գավաթի առաջին խաղարկությունը տեղի կունենա Բուխարեստում

Շախմատի եվրոպական ակումբների գավաթի առաջին խաղարկությունը տեղի կունենա Բուխարեստում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 8-12-ը Բուխարեստում տեղի կունենա Շախմատի եվրոպական ակումբների գավաթի առաջին խաղարկությունը:

Առաջնությունները կանցնեն Շախմատի եվրոպական միության կանոններով, որոնք հաստատել է կազմակերպության գլխավոր վեհաժողովը: Մրցաշարերն անցնում են շվեյցարական համակարգով՝ արագ շախմատինը 9 տուրով, 15+10 հսկողությամբ, կայծակնային շախմատինը՝ 11 տուրով, յուրաքանչյուր պարտիայի համար կտրվի 5 րոպե:

Մասնակցել կարող է ցանկացած ակումբ, մասնակցության մասին հարկավոր է տեղեկացնել մինչև հուլիսի 1-ը, հայտնում է Գավաթի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---